Հետևեք մեզ։

Թող Հիսուս Քրիստոսի ծննդյան բարի լուրը հույս, ջերմություն ու սեր պարգևի բոլորին. Գագիկ Ծառուկյան

15:12, 05 հունվար 2025
Թող Հիսուս Քրիստոսի ծննդյան բարի լուրը հույս, ջերմություն ու սեր պարգևի բոլորին. Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ.

 

«Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի և Սփյուռքի իմ շատ սիրելի՛ քույրեր և եղբայրներ, Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության հրաշափառ տոնը, ինչի առթիվ ես ջերմորեն շնորհավորում եմ իմ բոլոր հավատացյալ հայրենակիցներին։ Դժվարին ու բարդ մեր օրերում Աստծո ներկայությունն անհրաժեշտություն է բոլորիս ընտանիքներում և ես ուզում եմ, որ Աստծո որդու քարոզած համերաշխությունն ու հանդուրժողականությունը գերակա լինի բոլորի սրտերում։ 


Թող Հիսուս Քրիստոսի ծննդյան բարի լուրը հույս, ջերմություն ու սեր պարգևի բոլորին։ 

Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Մեզ և ձեզ մեծ ավետիս . . .»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները