ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը Դեմոկրատական կուսակցությունից Կոնգրեսի նոր անդամների առջեւ ելույթի ժամանակ ասել է, որ ճանաչում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ավելի քան 47 տարի։
«Ես Պուտինին ճանաչում եմ ավելի քան 47 տարի, հիշում եմ, որ նրան հանդիպել եմ մեր ընտրվելու պահից մինչև մեր երդմնակալությունը։ Կամ անմիջապես հետո: Ոչ, կներեք, մինչ այդ: Ոչ, այդպես է, պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո՝ փետրվարի սկզբին»,- ասել է նա։
Նրանց միակ դեմ առ դեմ հանդիպումը որպես նախագահներ տեղի է ունեցել Ժնևում 2021 թվականի հունիսին։ Բացի այդ, 47 տարի առաջ՝ 1978 թվականին, Բայդենը դեռ սենատոր էր Դելավեր նահանգից, իսկ Պուտինը ծառայում էր որպես ԽՍՀՄ ՊԱԿ-ի սպա։