Հետևեք մեզ։

Politico-ն կանխատեսել է 2025-ի արտաքին քաղաքականության ամենաանսպասելի իրադարձությունները

08:00, 06 հունվար 2025
Politico-ն կանխատեսել է 2025-ի արտաքին քաղաքականության ամենաանսպասելի իրադարձությունները

Politico-ն կազմել է անսպասելի իրադարձությունների կամ «սև կարապների» ցուցակը, որոնք կարող են տեղի ունենալ արտաքին քաղաքականության մեջ 2025 թվականին։ Հրատարակությունը նշում է, որ ցուցակը կազմելիս հարցազրույցներ են անցկացրել տարբեր մասնագետների և արտաքին քաղաքականության վերլուծաբանների հետ։ Հավանական «սև կարապների» շարքում փորձագետները անվանել են նոր համաճարակ, պատմության մեջ ամենամեծ հաքերային հարձակումը, ինչպես նաև ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հնարավոր փոխզիջումը՝ կապված ԱՄՆ ապրանքների ներմուծման մաքսատուրքերի սահմանման հետ:

Politico-ն նաև  կանխագուշակում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կկնքեն ինչ-որ գաղտնի գործարք՝ զսպելու Իրանին «միջուկային զենք ստեղծելուց»:

«Ուշ գիշեր Պուտինը զանգահարում է Թրամփին մասնավոր, անվտանգ գծով և ասում, որ նա գաղտնի գործարք ունի՝ Իրանին միջուկային զենք ստեղծելուց զերծ պահելու համար: Պուտինը համոզում է Իրանին համաձայնել հնգամյա դադարին միջուկային զենք ստեղծելու հարցում, մինչդեռ Թրամփը տարհամոզել է Իսրայելին հարձակվելուց Թեհրանի վրա»,- հրատարակությանը ասել է ԱՄՆ Ազգային հետախուզության խորհրդի նախկին խորհրդական Մեթյու Բերոուսը։

Ինչպես հրատարակությանը հայտնել է Ջոն ՄաքԼաֆլինը, որը ԿՀՎ-ի տնօրենն է եղել 2000-2004 թվականներին, 2025 թվականի ամենաանսպասելի «սև կարապը» կարող է լինել պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծումը: Նրա ենթադրությունների համաձայն՝ 2025 թվականին միջոցներ կձեռնարկվեն Պաղեստինն առանձին անկախ պետություն դառնալու համար։

Մեկ այլ փորձագետ՝ Վաշինգտոնից իրավաբան Նաթան Պարկը, Հարավային Կորեայի միջուկային զենքի փորձարկումն անվանել է տարվա հնարավոր երեւույթ։ Նրա կարծիքով՝ Հարավային Կորեայի իշխանությունները կհայտարարեն միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու մասին։

Հրատարակությունը կանխատեսում է նաև արհեստական բանականության հետ կապված շուկայի հնարավոր փլուզում, որը խուճապ կառաջացնի, և որին Թրամփի վարչակազմը պատրաստ չի լինի։

Politico-ն նաև կարծում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահը թույլ կտա նաև Օրեգոնի 13 շրջանների միանալ հարևան Այդահո նահանգին, որտեղ հարկերն ավելի ցածր են։

Վերլուծական

Ամենաընթերցվածները