Հետևեք մեզ։

Ռուս-ուկրաինական հակամարտությունը արագ և հեշտ լուծում չունի. Մակրոն

13:15, 06 հունվար 2025
Ռուս-ուկրաինական հակամարտությունը արագ և հեշտ լուծում չունի. Մակրոն

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտությունը արագ և հեշտ լուծում չունի.


Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է երկրի դեսպանների հետ ամենամյա հանդիպման ժամանակ։


Մակրոնն ասել է, որ Միացյալ Նահանգները պետք է առանցքային դեր խաղա՝ համոզելու Ռուսաստանին գալ բանակցությունների սեղանի շուրջ ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ.

«Ամերիկայի նոր նախագահը ինքն էլ գիտի, որ եթե Ուկրաինան պարտություն կրի, ապա ԱՄՆ-ն որևէ բան շահելու հնարավորություն չունի, և Ուկրաինայի կապիտուլյացիան չի կարող լավ լինել եվրոպացիների և ամերիկացիների համար»։


Ֆրանսիայի նախագահը Կիևին կոչ է արել քննարկումներ անցկացնել իրական տարածքային հարցերի շուրջ։

Վերլուծական

Ամենաընթերցվածները