Հայտնի կինոդերասան, երաժիշտ Սթիվեն Սիգալը պատրաստ է ելույթ ունենալ Մոսկվայում կորպորատիվ միջոցառման ժամանակ 200 հազար եվրոյով սա ներառում է տեղափոխություն, տեղավորում, ելույթ և ևս երկու շնորհավորական ելույթ տեքստային տարբերակով և հինգ լուսանկար աստղի հետ:
Ինչպես պարզել է Baza-ն, պատվիրատուն պետք է Սիգալին տրամադրի թռիչքներ, տրանսֆերներ ողջ Մոսկվայում, հյուրանոցում տեղավորում և սնունդ ամբողջ ճանապարհորդության ընթացքում։ Համերգի վայրը պետք է համապատասխանի պահանջված լուսաձայնային չափանիշներին:
Անհրաժեշտ է նաև ապահովել ողջ տարածքի անվտանգությունը և արտիստի անձնական անվտանգությունը: Հատկանշական է, որ Սիգալի ժամանման մասին ոչ ոքի չեն հայտնելու. մամուլում և հեռուստատեսությամբ ցանկացած հիշատակում, ինչպես նաև միջոցառման ձայնագրումն արգելված է:
Սիգալը անսամբլի հետ հանդես է գալու 50 րոպե, ինչպես նաև կարող է երկու կարճ շնորհավորական խոսք ասել, որոնք նախապես կպատրաստվեն նրա համար։
Միջոցառումը կարող է չեղարկվել կամ հետաձգվել միայն այն դեպքում, եթե արտիստն առողջական խնդիրներ ունեն Իսկ եթե Սթիվեն Սիգալը կամ նրա ընտանիքից որևէ մեկը մահանա, կազմակերպիչները կվերադարձնեն գումարը: