Հետևեք մեզ։

5 մետր գլորվել է ձորը. մանրամասներ` Երևան-Ապարան-Երևան երթուղին սպասարկող մեքենայի վթարից (լուսանկարներ)

17:13, 06 հունվար 2025
5 մետր գլորվել է ձորը. մանրամասներ` Երևան-Ապարան-Երևան երթուղին սպասարկող  մեքենայի վթարից (լուսանկարներ)

Հունվարի 6-ին, ժամը 13:52-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշավան գյուղի Տառերի պուրակ հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է։ 

 

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին՝ Տառերի պուրակի մոտակայքում, բախվել են Երևան-Ապարան-Երևան երթուղին սպասարկող 531 համարի  «GAZelle» (վարորդ՝ Դ Մ, ծնված 1965 թ), «Opel» (վարորդ՝ Ս Տ) և «VAZ» մակնիշների (վարորդ՝ ԱՋ) ավտոմեքենաները, ինչի հետևանքով«GAZelle» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևելելի հատվածից (մոտ 5 մետր) և հայտնվել դաշտամիջյան հատվածումկա 10 տուժած։


Փրկարարները «GAZelle» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել 2 տուժածի
, վարորդ Դ Մ-ին (ծնված 1965 թ) և երկու ուղևորի պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ, այնուհետև տուժած ՇՍ․-ին փրկարարները ուղեկցել են բժշկական կենտրոն։

 

Փրկարարները հոսանքազրկել են «GAZelle» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և շտապօգնության աշխատակիցների հետ տուժածներին տեղում ցուցաբերել առաջին օգնություն։

Վերլուծական

Ամենաընթերցվածները