Հայաստանի շրջանների զգալի մասում մայիսի 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և կիրակի գիշերը տեղ-տեղ տեղումները կլինեն ինտենսիվ։ Օդերևութաբանները ամպրոպի ժամանակ կանխատեսում են նաև արևմտյան քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ և մառախուղ։ Առաջիկա 3 օրերին օդի ջերմաստիճանը ցերեկը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։ «Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երևանում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +18+20։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +12+16,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +6 + 10, ցերեկը՝ + 12 + 15,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +16+19,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +6 + 10, ցերեկը՝ + 14 + 17,
Լոռիում՝ գիշերը՝ +8 + 12, ցերեկը՝ + 10 + 13,
Տավուշում՝ գիշերը՝ +11 + 13, ցերեկը՝ + 12 + 14,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +5 + 9, ցերեկը՝ + 11 + 14,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +16+20,
Արարատում՝ գիշերը՝ +13 + 15, ցերեկը՝ + 20 + 23,
Արմավիրում՝ գիշերը՝ +12 + 14, ցերեկը՝ + 20 + 22,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +13+16,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +20+22,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +19+23,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +11+15։
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +10 + 14, ցերեկը՝ + 15 + 18։