Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում կայացախ Իտալիայի Սուպերգավաթի խաղարկությաունում «Ինտերը» դրամատիկ պայքարում ձեռքից բաց թողեց հաղթանակը (2:3), գրում է Armsport.am-ը:
«Ներաձուրիիի» կազմում գոլերով աչքի ընկան Լաուտոր Մարտինեսը և Մեհդի Թարեմին։ Այս գոլի շնորհիվ Մարտինեսը կրկնեց մրցաշարում ամենաշատ գոլ խփած իր հայրենակցի՝ Պաուլո Դիբալայի նվաճումը (4 գոլ)։ «Ռոսոներիի» ֆանտաստիկ քամբեքի սկիզբն էլ դրեց Տեոն, իսկ այն շարունակեցին և ավարտեցին Քրիստիան Պուլիշիչն ու Թեմի Աբրահամը։
Հատկանշական է, որ «Ինտերի» խաղում ճգնաժամ նկատվեց այն բանից հետո, երբ հանդիպման 65-րդ րոպեին Սիմոնե Ինձագին որոշեց փոխարինել Հենրիխ Մխիթարյանին։