Այսօր Երևանի Արարատյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով մահացածները մայր ու դուստր են, մայրը Անուշ Բաղդասարյանն է, իսկ դուստրը՝ Լիլիթ Հովսեփյանը։
Armlur.am-ի տեղեկություններով, դուստրը ռեկորդակիր է ճանաչվել 7 դհոլի վրա միաժամանակ նվագելու համար։
Նա ուներ իր «Լիլիթ Հովսեփյան սաներ» կենտրոնը, որտեղ դասավանդում էր դհոլի, դուդուկի, կլառնետի, սաքսաֆոնի խմբակներում։
Հիշեցնենք, որ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 6-ին, ժամը 06:21-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արարատյան փողոցի թիվ 90 շենքի բնակարաններից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:55-ին, մարվել՝ 07:50-ին։ Այրվել են բնակարանի 1-ին հարկի հյուրասենյակը (մոտ 30 քմ), միջանցքը՝ մասամբ (մոտ 15 քմ) և 2-րդ հարկը (մոտ 40 քմ): 2-րդ հարկում հայտնաբերվել են Ա․ Բ․-ի (ծնված 1951 թ.) և Լ․ Հ․-ի (ծնված 1981 թ.) դիերը: