Բրազիլիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների վթարների հետաքննության և հաղորդման կենտրոնն ավարտել է Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ կործանված «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) ինքնաթիռի «սև արկղերի» ընթերցումը։
Այս մասին հայտնում է «Reuters»-ը։
Ըստ տեղեկությունների՝ «Embraer» ինքնաթիռի տվյալներն ուղարկվել են վթարը հետաքննող Ղազախստանի համապատասխան մարմնին։