Հետևեք մեզ։

Արմենը կրկին խոսում է․ 44-օրյա պատերազմից հետո նա ոչ միայն հենաշարժողական խնդիրներ ուներ, այլև խոսել չէր կարողանում (տեսանյութ)

09:38, 07 հունվար 2025
Արմենը կրկին խոսում է․ 44-օրյա պատերազմից հետո նա ոչ միայն հենաշարժողական խնդիրներ ուներ, այլև խոսել չէր կարողանում (տեսանյութ)
Պատերազմից 4 տարի անց Արմենը կրկին խոսում է: 44-օրյա պատերազմի ժամանակ ստացած գանգուղեղային ծանր վիրավորումից հետո, երբ ավարտվեց կյանքի ու մահվան պայքարը, Արմենը ոչ միայն հենաշարժողական խնդիրներ ուներ, այլև ընդհանրապես խոսել չէր կարողանում:
 
Այսօր այդ խնդիրների մեծ մասն անցյալում է, բայց մեր մասնագետները շարունակում են աշխատել Արմենի հետ:
 
Վերականգնողական բուժումը միայն կինեզոթերապիան չէ: Մուլտիդիսցիպլինար թիմի աշխատանքի բաղադրիչ է նաև լոգոպեդի գործառույթը, ինչը շատ կարևոր է:
 
Մեր մասնագետներն օգնել են խոսքը վերականգնել նաև բազմաթիվ ոչ զինվորական՝ քաղաքացիական անձանց՝ օրինակ՝ ինսուլտից հետո:
 

Վերլուծական

Ամենաընթերցվածները