Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տեսակետները Վրաստանում անկայունություն ստեղծելու Ռուսաստանի փորձերի վերաբերյալ։
Կոբախիձեն Մակրոնի խոսքերը լրագրողներին ուղղված իր հայտարարության մեջ սուտ է անվանել եւ խորհուրդ տվել կենտրոնանալ «ավերված» Ուկրաինայի վրա։
«Ֆրանսիայի նախագահը պետք է նայի Ուկրաինային, որին նրանք զոհաբերեցին։ Ես ձեզ ասում եմ, թե որն է իրական խնդիրը: Ես չեմ կարող մեկնաբանել սուտը: Ես մեկնաբանում եմ այն խնդիրը, որին բախվում են բոլորը, դա կործանված Ուկրաինան է»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։