Հետևեք մեզ։

Ապրիլից մինչ այժմ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում Հայաստանում մետապնևավիրուս չի հայտնաբերվել

11:55, 07 հունվար 2025
Ապրիլից մինչ այժմ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում Հայաստանում մետապնևավիրուս չի հայտնաբերվել

ՀՎԿԱԿ-ը ներկայացրել է՝ ի՞նչ է մետապնևմավիրուսը 

Մարդու մետապնևմավիրուսը (HMPV) սուր շնչառական վարակ է, որը տարածվում է հիմնականում օդակաթիլային եղանակով, հազվադեպ նաև՝ կենցաղային իրերի հետ շփման միջոցով:                    

Հայաստանում գործադրված դետքային համաճարակաբանական համակարգի շրջանականերում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում` 2023  թվականին հայտնաբերվել է մետապնևմովիրուսի 10
դեպք, իսկ 2024թ.-ի հունվար-ապրիլ ամիսներին՝ 50 դեպք։ Ապրիլից մինչ այժմ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում մետապնևավիրուս չի հայտնաբերվել։                                                 
                                                                                                            Ախտանշանները նույնն են, ինչ բոլոր սուր շնչառական վարակների դեպքում՝


ջերմություն,
հազ,
քթահոսություն,
դժվարացած շնչառություն,
գլխացավ:

Սուր շնչառական վարակների, այդ թվում` մետապնևմավիրուսի կանխարգելման նպատակով

ՀՀ առողջապահության
նախարարությունը հորդորում է ՝ 

Ձեռքերը պարբերաբար և մանրակրկիտ լվացե՛ք օճառով, հատկապես հասարակական վայրեր այցելելուց հետո և ուտելուց առաջ։

Խուսափե՛ք սերտ շփումից մարդկանց հետ, ովքեր ունեն շնչառական վարակների ախտանիշներ

Պարբերաբար մաքրե՛ք և ախտահանե՛ք ձեր տան և աշխատավայրում իրերի և առարկաների մակերեսները

Մի՛ դիպչեք ձեր դեմքին կեղտոտ ձեռքերով

Պարբերաբար օդափոխե՛ք տարածքներ

Պատվաստվե՛ք սեզոնային գրիպի դեմ:

Եթե դուք նկատում եք սուր շնչառական վարակին բնորոշ ախտանիշներ՝ հետևե՛ք հազի վարվելակարգի կանոններին. կրե՛ք բժշկական դիմակներ և փոխե՛ք դրանք յուրաքանչյուր 4 ժամը մեկ, մնացե՛ք տանը և հնարավորինս շուտ դիմե՛ք բժշկի:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը մշտապես կապի մեջ է գտնվում ԱՀԿ հայաստանյան գրասենյակի հետ և հետագա թարմացումների մասին լրացուցիչ կտեղեկացվի։

Վերլուծական

Ամենաընթերցվածները