Կադաստրային քարտեզները չեն պարունակում տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության սահմանի մասին։ Այս մասին հայտնել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ պատասխանելով Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատումից հետո քարտեզագրման, մասնավոր գույքի սեփականության կարգավիճակում փոփոխություն կատարելու մասին հարցին:
«Մենք ունենք համայնքներ, որոնք մի քանի հարյուր մետր վերադրվում են իրենց վարչական սահմաններում: Սա հետևանք է նրա, որ, օրինակ, մեկ համայնքի քարտեզը ստեղծվել է մեկ մասնագիտական խմբի կողմից և վարվել է մեկ համակարգչի մեջ: Երկրորդ քարտեզը ստեղծվել է երկրորդ մասնագիտական խմբի կողմից և վարվել է երկրորդ համակարգչի մեջ։ Սա չի վերաբերում միայն սահմանամերձ բնակավայրերին»:
Թովմասյանը հայտնել է, որ գույքահարկի իմաստով հանրապետությունը գոտևորել են, սահմանամերձ բնակավայրերը ունեն գույքահարկի նվազեցման գործակիցներ, բնակիչները գույքահարկը վճարում են ոչ ամբողջական: