«Հայաստանին զինելը միայն նոր լարվածության կբերի. Մենք սա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում»։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին հունվարի 7-ին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Իլհամ Ալիեւը։
Նշենք, որ Հայաստանը բազմիցս է հայտարարել, որ չի զինվում հարձակողական զենքով,-խմբ.:
Ըստ Ալիևի անհիմն գաղափարների` Հայաստանն «իրականում սպառնալիքի աղբյուր է տարածաշրջանի համար», նա ընդգծել է, որ անկախ հայկական պետությունն, ըստ էության, «ֆաշիստական պետություն է: Քանի որ այս երկիրը մոտ 30 տարի ղեկավարել են ֆաշիստական գաղափարախոսության կրողները»:
Ալիևը անհիմն որակումներ է տվել Հայաստանին, թե իբր «ֆաշիստական երկիր է» և «վտանգ է սպառնում Ադրբեջանին» և սպառնացել.
«Վտանգը չի վերացել, ուստի ֆաշիզմը պետք է ոչնչացվի։ Այն կկործանի կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ մենք։ Մենք այլ ելք չունենք»: