Հետևեք մեզ։

Նիկոլը կռճոններից ձվածեղ է եփում ու հեծանիվ քշում, Ալիևը սպառնում է. Արթուր Խաչատրյան

01:32, 08 հունվար 2025
Նիկոլը կռճոններից ձվածեղ է եփում ու հեծանիվ քշում, Ալիևը սպառնում է. Արթուր Խաչատրյան

 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է.

 

«Մի քանի րոպե առաջ Նիկոլի կիրթ եւ կառուցողական գործընկեր Իլհամը հայտարարեց, որ Հայաստանը ֆաշիստական պետություն է և, որ իրենք կկործանեն ֆաշիզմը, եթե Հայաստանի իշխանություններն իրենք դա չանեն: Ավելի պարզ՝ ադրբեջանցիք Հայաստանին սպառնում են պատերազմով, եթե Հայաստանը չկատարի Ադրբեջանի վերջնագիր-պահանջները: Ալիևը պահանջում է «Զանգեզուրի միջանցք» և Հայաստանի ապառազմականացում: նիկոլը կռճոններից ձվածեղ է եփում ու հեծանիվ քշում: Ծափ տվեք, արա...

 

Հ.Գ. իհարկե նիկոլենք կմեղադրեն, թե Ալիևի դուրս տվածին եք անդրադառնում, փոխարեն պերֆեկտթիվիական հեքիաթները տարածեք: իհարկե իրենք կուզեն, որ մարդիկ խաղաղության քաղցր ստի մեջ ապրեն, բայց դրանից երկրի անվտանգային մարտահրավերները չեն չեզոքացվի: իսկ նիկոլենք ուզու՞մ են, որ դրանք չեզոքացվեն...»:

Վերլուծական