Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը մեկնել է Գերմանիա՝ Ռամշտեյնի ձևաչափով Ուկրաինայի հարցով հաջորդ հանդիպմանը։
Այս մասին նա ասել է «X» հարթակում իր գրառման մեջ։
Լլոյդ Օսթինը ասել է, որ սա իր վերջին այցն է Ռամշտեյն ավիաբազա որպես պաշտպանության նախարար. «Ես գնում եմ Գերմանիա՝ նախագահելու Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի 25-րդ հանդիպումը, պատմական կոալիցիա, որը միավորվել է պաշտպանելու Ուկրաինայի ինքնիշխան տարածքը»:
Նշենք, որ հունվարի 9-ին կկայանա Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի հանդիպումը։