Հետևեք մեզ։

Ադրբեջանը կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

17:34, 12 մայիս 2023
Ադրբեջանը կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
Ժամը 16:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ:
Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
 
Լրացված․ 18։00
 
Ժամը 17:50-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Իրադրության փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ: