Հետևեք մեզ։

Գլխավոր դատախազությունը պահանջում է Վանաձորի նախկին քաղաքապետից բռնագանձել 7 անշարժ գույք, 165 միլիոն դրամ

08:24, 08 հունվար 2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է Վանաձորի նախկին քաղաքապետից բռնագանձել 7 անշարժ գույք, 165 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Սամվել Դարբինյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 3 անշարժ գույք՝ Երևան քաղաքում, 4 անշարժ գույք՝ Վանաձոր քաղաքում
  • 1 տրանսպորտային միջոց
  • 3 իրավաբանական անձանցում մասնակցություններ
  • 165 միլիոն 664 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները