Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը մեկնել է Բաքու։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։
«Գերագույն առաջնորդի ներկայացուցիչ և ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ահմադիանը Բաքու է ժամանել անվտանգային դիվանագիտության ֆոնին Հարավային Կովկաս տարածաշրջանային այցի շրջանակներում և քաղաքական, անվտանգային հարաբերությունների ամրապնդման նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ահմադիանը Բաքու այցից հետո կժամանի Երևան, կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ: