Հետևեք մեզ։

Կա ընկալում, թե ինչպես և որտեղից շարունակել Հայաստան-Ադրբեջան սահմանազատումը. Արարատ Միրզոյան

11:33, 08 հունվար 2025
Կա ընկալում, թե ինչպես և որտեղից շարունակել Հայաստան-Ադրբեջան սահմանազատումը. Արարատ Միրզոյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների միջև պայմանավորվածություն կա շարունակելու Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանի սահմանազատման գործընթացը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Պայմանավորվածություն կա շարունակել այս աշխատանքը։ Ենթադրաբար, հունվարին տեղի կունենա երկու փոխվարչապետների և նրանց գլխավորած հանձնաժողովերի միջև հերթական հանդիպումը։ Կա նաև ընկալում, թե ինչպես և որտեղից շարունակել սահմանազատումը»,- ասաց Միրզոյանը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները