Գրենլանդիայի վարչապետ Մութ Էգեդեն չորեքշաբթի օրը կհանդիպի Դանիայի թագավոր Ֆրեդերիկ X-ի հետ՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ կղզին ԱՄՆ-ին զիջելու պահանջների ֆոնին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Դանիայի թագավորական տունը։
Թրամփը նախկինում ասել էր, որ Գրենլանդիան պետք է դառնա Միացյալ Նահանգների մի մասը՝ ընդգծելով նրա ռազմավարական նշանակությունը ազգային անվտանգության և «ազատ աշխարհի» պաշտպանության համար, այդ թվում՝ Չինաստանից և Ռուսաստանից:
Նա նաև հրաժարվել է խոստանալ ռազմական ուժ չկիրառել Գրենլանդիայի և Պանամայի ջրանցքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։
«Չորեքշաբթի օրը Գրենլանդիայի ղեկավարը Կոպենհագենում կհանդիպի Դանիայի թագավորի հետ»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։