Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձը դարձել է շուտասելուկի պես մի բան, որը երբեմն քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ կրկնում են։ Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Վերադարձ ո՞ւր, ի՞նչ պայմաններով՝ կարա՞ք ասեք։ Ուղղակի որպես Ադրբեջանի քաղաքացինե՞ր՝ կար այդ հնարավորությունը, Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք դպրոցում հայերեն սովորելու իրավո՞ւնք ունեն՝ կար այդ հնարավորությունը։ Հիմա երբ էս ամենհ տեղի է ունեցել, երբ ԼՂ-ում հայեր չեն ապրում, եկել, Երևանում ասում եք՝ Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձ։
Շատ լավ, լսեցինք ձեզ, ցավոք սրտի, ոչ մի լավ բան չեմ կարող ասել»,-ասաց Միրզոյանը։
Ըստ նրա՝ ՀՀ իշխանությունները 2020 թ. պատերազմից հետո բոլոր իրատեսական ջանքերը գործադրել են, որպեսզի ԼՂ հայությունը շարունակի ապրել ԼՂ–ում։
«Այս ջանքերըճիշտ վերաբերմունքի չարժանացան ԼՂ գործող, գուցե նաև նախկին իշխանությունների կողմից։ Ինչ–որ առումով նաև այդ պատճառով այսօր ունենք այն, ինչ ունենք»,–ասաց նա։