Մոտ ժամանակներում կկայանա Ադրբեջանի և Իրանի միջև միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը։
Այս մասին Իլհամ Ալիևը տեղեկացել է հունվարի 8-ին, երբ ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին։
Կողմերը հույս են հայտնել, որ հանդիպման շրջանակներում նպաստավոր հնարավորություն կլինի քննարկելու պետությունների ղեկավարների կողմից նշված կոնկրետ նախագծերը։