Հետևեք մեզ։

Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր. Գրիգորյան

14:38, 08 հունվար 2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ  վալիդատոր. Գրիգորյան

Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում առաջիկայում կտեղադրվի երկրորդ  վալիդատոր:

«Արմենպրես» փոխանցմամբ՝  այս մասին հունվարի 8-ին ասուլիսին հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

«Հանրային տրանսպորտում ծանրաբեռնվածությունը որոշակի ժամերին բավականին բարձր է, և այս ուղղությամբ մենք շարունակաբար պետք է աշխատենք,  որպեսզի նման  իրավիճակ չունենանք:  Այդ աշխատանքներով  պայմանավորված՝ արդեն իսկ հայտնել ենք, որ երկրորդ վալիդատորներ տեղադրվելու  են: Պահեստային առկա թվաքանակը արդեն օգտագործվել  է, դրանք  տեղադրվել են MAN  մակնիշի ավտոբուսներում  և տրոլեյբուսներում: Իսկ արդեն   փետրվար, մարտ ամիսներին նախատեսում ենք  տեղադրման աշխատանքները շարունակել, քանի որ արդեն նոր վալիդատորների պատվերը իրականացված է »,- ասաց Գրիգորյանը:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները