Հետևեք մեզ։

Ինչո՞ւ է QR տոմսերի վավերականության ժամկետը կրճատվել. Գրիգորյանը մանրամասնում է

14:46, 08 հունվար 2025
Ինչո՞ւ է QR տոմսերի վավերականության ժամկետը կրճատվել. Գրիգորյանը մանրամասնում է

QR ուղետոմսերի վավերականության ժամկետը 4 օր դարձնելը համակարգի ծանրաբեռնվածությունն է կրճատում։ Այսպես է մեկնաբանում առկա խնդիրը Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։

 

Նշենք, որ ավելի վաղ ուղետոմսերի վավերականության ժամկետը 7 օր էր։

 

«Բովանդակային առումով կարող եմ նշել, թե ինչի համար են այդ փոփոխությունները։ Երբ տոմսային համակարգերը գործարկվում են, ենթադրվում է, որ 1 անձն ունենում է 1 կրիչ և դրանով է օգտվում։

 

Մեր դեպքում QR տոմսերը բազմաթիվ են, և եթե անձն օրինակ 2 անգամ է 1 օրում երթևեկում, ապա 2 կրիչ է գեներացնում։ Այդ դեպքում 1 ամսում 2 կրիչ գեներացնելը ծանրաբեռնում է համակարգը»,- ասել է Գրիգորյանը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները