Հետևեք մեզ։

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետ Վարդան Մինասյանից բռնագանձել 2 անշարժ գույք, 2 միլիարդ դրամ

16:34, 08 հունվար 2025
Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետ Վարդան Մինասյանից բռնագանձել 2 անշարժ գույք, 2 միլիարդ դրամ

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Վարդան Մինասյանից բռնագանձել 2 անշարժ գույք, 2 միլիարդ դրամ: Այս մասին հայտնում են դատախազության հանրային կապերի բաժնից:

 

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

 

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Վարդան Մինասյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝

 

2 անշարժ գույք Երևան քաղաքում՝ ընդհանուր 766 միլիոն դրամ շուկայական արժեքով.

1 բնակարանի գնման իրավունք.

 5 տրանսպորտային միջոց.

 1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք.

2 իրավաբանական անձանցում մասնակցություններ.

 

2 միլիարդ 150 միլիոն դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար:

Վերլուծական

Ամենաընթերցվածները