Հնդկաստանի Կերալա նահանգում կրոնական փառատոնի ժամանակ փիղը հարձակվել է մարդկանց վրա: Առնվազն 17մարդ է վիրավորվել:
NDTV-ի փոխանցմամբ` միջադեպը տեղի է ունեցել կիրակի գիշերը, երբ արարողությանը մասնակցող հինգ փղերից մեկը հարձակվել է ամբոխի վրա։ Դեպքի վայրից տեսագրված տեսանյութում երևում է, թե ինչպես է փիղը բարձրացնում տղամարդուն և կնճիռով պտտեցնում նրան, նախքան նրան գետնին գցելը: Տղամարդու վիճակը ծանր է:
Տեսանյութը` Telegram-ում: