Հետևեք մեզ։

Զուրաբիշվիլին դարձել է ԱՄՆ-ի համալսարաններից մեկի կրթաթոշակառու

17:35, 08 հունվար 2025
Զուրաբիշվիլին դարձել է ԱՄՆ-ի համալսարաններից մեկի կրթաթոշակառու

Վրաստանի նախագահի պաշտոնում իր լիազորությունների ավարտից հետո Սալոմե Զուրաբիշվիլին դարձել է Արիզոնայի պետական ​​համալսարանի Մաքքեյնի ինստիտուտի Հենրի Քիսինջեր 2025 հետազոտական ​​ծրագրի մասնակից:

 

«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ Քիսինջերի կրթաթոշակը: Դիկտատուրայի և ժողովրդավարությունների միջև պայքարի ժամանակ շատ կարևոր է, որ մենք աջակցենք դեմոկրատական ​​ուժերին», - ասել է Զուրաբիշվիլին:

 

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ` «Զուրաբիշվիլին կօգտագործի իր հարուստ դիվանագիտական, առաջնորդական և քաղաքական փորձը նոր ընտրությունների հասնելու և իր երկրում ժողովրդավարությունը խթանելու համար»։

Վերլուծական

Ամենաընթերցվածները