Հետևեք մեզ։

Լոս Անջելեսում hրդեհի հետևանքով երկու մարդ է զոհվել

18:42, 08 հունվար 2025
Լոս Անջելեսում hրդեհի հետևանքով երկու մարդ է զոհվել

Չորեքշաբթի օրը Լոս Անջելեսում բռնկված հրդեհների հետևանքով զոհվել է երկու մարդ, կան վիրավորներ։ «Ներկայումս այրվում է ավելի քան 809 հեկտար տարածք և կրակը շարունակում է տարածվել։ Ցավոք, մենք ունենք երկու զոհ», - ասել է շրջանի հրշեջների ղեկավարը Էնթոնի Մարոնեն։

Տարածքում բռնկված հրդեհի հետևանքով ավելի քան 100 շինություն է ավերվել։  Հրդեհներ մոլեգնում են ևս երկու տարածքներում, և իշխանությունները բավարար ռեսուրսներ չունեն դրանց դեմ պայքարելու համար, ասել է հրշեջ ծառայության ղեկավարը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները