Հետևեք մեզ։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները, քաղաքացիներին ցուցաբերվել է օգնություն

05:15, 09 հունվար 2025
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները, քաղաքացիներին ցուցաբերվել է օգնություն

Հունվարի 8-ին ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Արարատի, Շիրակի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

 

Մասնավորապես՝ Աշտարակ, Ջերմուկ, Արտաշատ, Ապարան քաղաքներում, Ռյա Թազա, Եղիպատրուշ, Մուսայելյան գյուղերում։

 

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 14 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Վերլուծական

Ամենաընթերցվածները