Հետևեք մեզ։

Տիգրան Քեոսայանը կլինիկական մաh է տարել և գտնվում է կոմայի մեջ

08:48, 09 հունվար 2025
Տիգրան Քեոսայանը կլինիկական մաh է տարել և գտնվում է կոմայի մեջ

Ռուս ռեժիսոր Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է ապրել և գտնվում է կոմայի մեջ, այս մասին իր Telegram ալիքում հայտնել է ռեժիսորի կինը՝ Մարգարիտա Սիմոնյանը։


«Մինչև վերջ չէի ցանկանում, բայց քանի որ լրագրողներն արդեն սկսել են զանգահարել, ինքս կգրեմ: Ամուսինս՝ Տիգրան Քեոսայանը, կլինիկական մահ է վերապրել է և կոմայի մեջ: Նա, ինչպես շատերը գիտեն, վաղուց շատ հիվանդ սիրտ ունի»:
Սիմոնյանը գրել է, որ ինքը չի կարողանում հրապարակումներ անել վերակենդանացման բաժանմունքից իր հեկեկոցների մասին:

Նա նաև հայտնել է.

 

«Տիգրանի մայրը, ինչպես նաև իմ մայրը մեզ հետ են ապրում։ Անհնար է նկարագրել մի կնոջ վիճակը, որը երկու տարի առաջ կորցրեց իր ավագ որդուն և այժմ ամբողջ ուժով սպասում է, որ Տերը ողորմի իր կրտսերին:

Ես համարձակվում եմ խնդրել Տիգրանին սիրողներին աղոթել նրա համար»:

Վերլուծական