Հետևեք մեզ։

Մենք քաղաքացիների համար բացել ենք հնարավորություններ. մարդիկ ասում են՝ ինչի գնանք, Ջերմուկում սուրճ խմենք, կգնանք Հռոմ, Բրյուսել․ Փաշինյան

09:38, 09 հունվար 2025
Մենք քաղաքացիների համար բացել ենք հնարավորություններ. մարդիկ ասում են՝ ինչի գնանք, Ջերմուկում սուրճ խմենք, կգնանք Հռոմ, Բրյուսել․ Փաշինյան

ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաներ ստանալու մեծ հերթեր են գոյացել: Սա շատ մեծ դժգոհություններ է առաջացնում: Այդ մասին Կառավարության՝ հունվարի 9-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ հանձնարարականներ է տվել պատկան մարմիններին, որ խնդրով զբաղվեն:

Փաշինյանը նաև պարզաբանեց, թե ի՞նչը կարող է լինել պատճառ, որ վերջին տարիներին Հայաստանից Եվրամիություն ուղևորահոսքը էականորեն, բազմապատիկ աճել է:

«Այն հոսքը, որ հիմա կա Հայաստանից դեպի ԵՄ երկրներ, ինձ ԵՄ երկրներն ու պաշտոնյաներն ասում են, որ բոլոր հնարավոր կանխատեսումներից անգամներով ավելի են: Այսինքն՝ իրենք կանխատեսում են, որ 1 տարվա կամ 1 ամսվա մեջ պիտի 300 մարդու համար վիզայի խնդիր լուծեին, հիմա լուծում են 3000 մարդու համար»,- ասաց նա:

Փաշինյանը կարծում է, որ Հայաստանից դեպի ԵՄ երկրներ ուղևորահոսքի աճի պատճառներից մեկը ավիացիոն ոլորտում բարեփոխումներն են:

«Մենք մեր քաղաքացիների համար բացել ենք հնարավորություններ: Մարդիկ այսօր նախընտրում են, ասում են՝ ինչի՞ գնանք, Ջերմուկում սուրճ խմենք կամ ճաշենք, հետ գանք, կգնանք Հռոմ, կգնանք Ֆրանկֆուրտ, կգնանք Բրյուսել, և սրա մեջ չափազանցություն չկա»,- ասաց նա:

Վերլուծական

Ամենաընթերցվածները