Հետևեք մեզ։

Հանրային տրանսպորտից օգտվելիս արտոնություն ունեցող քաղաքացիները կարող են նույնականացվել և արտոնյալ փաթեթը կցել բանկային քարտին. Կոստանյան

09:55, 09 հունվար 2025
Հանրային տրանսպորտից օգտվելիս արտոնություն ունեցող քաղաքացիները կարող են նույնականացվել և արտոնյալ փաթեթը կցել բանկային քարտին. Կոստանյան

Այսօրվանից վարչական շրջանների մասնաշենքերում (թաղապետարաններում) տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող մեր քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն ունեցող բանկային քարտերով՝ ARCA, VISA, MASTER, նույնականացվել և արտոնյալ փաթեթը կցել բանկային քարտին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Արտոնությամբ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով և հանրային ծառայության համարանիշով։

Հիշեցնենք նաև, որ նույն գործընթացը հնարավոր է իրականացնել նաև Telcell ընկերության սպասարկման կետերում, ինչպես նաև transport.yerevan.am կայքում՝ առանց որևէ տեղ մոտենալու»,- գրել է նա:

Վերլուծական

Ամենաընթերցվածները