Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Ամիսներ առաջ կրթական կառույցներում հայտնաբերված խնդիրները խորությամբ ուսումնասիրվել են, որից հետո շուրջ 4 տոննա հավի միս է ոչնչացվել:
3817.4 կգ թռչնամիսն ամբողջությամբ տեղափոխվել է աղբավայր, որտեղ ծանր տեխնիկայի միջոցով ամբողջականությունը խախտելուց հետո թաղվել է և ծածկվել հողաշերտով»,-ասված է հաղորդագրության մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում։