Հետևեք մեզ։

Աննա Հակոբյանն ի պատասխան իմ հարցազրույցի ստատուս է գրել և բլոկել ինձ. կուզեի ողջունել վերջերս ի հայտ եկած նրանց կրթվելու ջանքերը. Լևոն Զուրաբյան

14:05, 09 հունվար 2025
Աննա Հակոբյանն ի պատասխան իմ հարցազրույցի ստատուս է գրել և բլոկել ինձ. կուզեի ողջունել վերջերս ի հայտ եկած նրանց կրթվելու ջանքերը. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է.

 

«Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանին տված իմ հարցազրույցի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը ստատուս է գրել #կրթվելընորաձեւէ հաշթագով եւ, ցուցադրելով աննախադեպ անվախություն, անմիջապես բլոկել է ինձ:

 

Այս կապակցությամբ կուզեի ողջունել Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի վերջերս ի հայտ եկած կրթվելու ջանքերը, միեւնույն ժամանակ ցավով արձանագրելով, որ այդ կրթությունը ձեռք է բերվում Հայաստանի համար չափազանց թանկ գնով»: