Ռուսաստանը գնահատում է իր հարաբերությունները և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ և կանի ամեն ինչ երկու երկրների հետ հարաբերությունները զարգացնելու համար: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք մեր լավ հարաբերություններն ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ: Մենք գնահատում ենք այդ հարաբերությունները և մտադիր ենք անել ամեն ինչ, որպեսզի այդ հարաբերություններն էլ ավելի զարգանան», - ասել է Պեսկովը: