Նախքան Եվրամիությանը Հայաստանի հնարավոր անդամակցության մասին խոսելը, անհրաժեշտ է հասկանալ Բրյուսելի դիրքորոշումն այս հարցում, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք գիտենք, որ, փաստորեն, հենց Եվրամիությունն է նախաձեռնում անդամակցության գործընթացները։ Եվ այստեղ մենք պետք է հասկանանք, թե ինչպիսին է Եվրամիության դիրքորոշումն այս հարցում»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի կառավարության որոշումը։
Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը բերել է Թուրքիայի օրինակը, որը տասնամյակներ շարունակ «պահպանել է իր կողմնորոշումը դեպի ԵՄ անդամակցություն», սակայն Բրյուսելի կողմից մեծ փոխադարձության չի հանդիպել։
«Հետևաբար, այստեղ, իհարկե, պետք է շատ բան դասավորել, պետք է հասկանալ, և իրականում պետք է ելնել այն գործող մեխանիզմներից, աշխատանքային ինտեգրացիոն ձևաչափերից, որոնք արդեն ապացուցել են իրենց, որոնք շարունակում են աշխատել ի շահ այն երկրների ժողովուրդներին, որոնք մասնակցում են դրանց»,- ասել է Պեսկովը։