Հետևեք մեզ։

Սրբուհի Գալյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության վարչակազմին է ներկայացրել Քրեակատարողական ծառայության նորանշանակ պետ Ծովինար Թադևոսյանին

11:54, 09 հունվար 2025
Սրբուհի Գալյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության վարչակազմին է ներկայացրել Քրեակատարողական ծառայության նորանշանակ պետ Ծովինար Թադևոսյանին
 
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության վարչակազմին է ներկայացրել Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանին: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
 
Նախարարը շնորհավորել է Ծովինար Թադևոսյանին պաշտոնն ստանձնելու առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք: Սրբուհի Գալյանը շնորհակալություն է հայտնել Քրեակատարողական ծառայության նախկին պետ Ամբակում Գրիգորյանին՝ բարձր գնահատելով նրա աշխատանքային գործունեությունը:
 
Նախարարն ընդգծել է, որ իրականացված բազմաթիվ աշխատանքների շարունակականությունը կապահովի նորանշանակ պետը: Ծովինար Թադևոսյանը, երախտագիտություն հայտնելով ՀՀ վարչապետին և արդարադատության նախարարին վստահության համար, շեշտել է, որ պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը համակարգի զարգացման, մարտահրավերների դիմակայության հարցերում:

Վերլուծական

Ամենաընթերցվածները