Հետևեք մեզ։

Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ինքը դեռ Վրաստանի նախագահն է

12:05, 09 հունվար 2025
Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ինքը դեռ Վրաստանի նախագահն է

Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ մնում է պետության ղեկավարը։

Զուրաբիշվիլին իր նոր գրասենյակում առաջին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ մնում է նախագահ։

«Ուզում եմ ողջունել ձեզ նոր գրասենյակում, որը Օրբելիանի պալատի շարունակությունն է, գուցե դա Օրբելիանի պալատը չէ, բայց ոգին այստեղ է, և նախագահությունը, որը ներկայումս գտնվում է շատ խորը ճգնաժամի մեջ, շարունակվում է այստեղ»,-ասել է Զուրաբիշվիլին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին տեղի է ունեցել Վրաստանի գործող նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը, որը նախագահական նստավայրում՝ Օրբելիանիի պալատում, սկսել է իր լիազորություններն իրականացնել։

Վերլուծական

Ամենաընթերցվածները