Հետևեք մեզ։

Իմ հայրենի Արմավիրը ՀՀ արևմտյան մասն է. ՏԿԵ նախարարը ծանոթ չէր Փաշինյանի հայտարարությանը

12:31, 09 հունվար 2025
Իմ հայրենի Արմավիրը ՀՀ արևմտյան մասն է. ՏԿԵ նախարարը ծանոթ չէր Փաշինյանի հայտարարությանը

Իմ հայրենի Արմավիրը ՀՀ արևմտյան մասն է: Այս մասին ասել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ի պատասխան հարցին, թե տեղյա՞կ էր արդյոք, որ իր հայրենի Արմավիրը Արևմտյան Հայաստան է։

 

«Ինչ-որ բան բաց եմ թողել երևի։ ՀՀ արևմտյան մասն ավարտվում է Արմավիրով։ ՀՀ արևմտյան մասը սկսվում է Արմավիրից։ Արևմտյան Հայաստանի մասով մեկնաբանություն չունեմ։ Պնդում եմ, որ Հայաստանի արևմտյան մասն Արմավիրն է և համակարծիք եմ վարչապետի հետ։ Ներկաներից ո՞վ համաձայն չէ»,-նշել է նա և հավելել՝ իրեն մանիպուլացնում են։

 

Նշենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել՝ նշելով. «Արեւմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկա եւ չի կարող լինել Արեւմտյան Հայաստան»։ Ըստ երևույթին, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ծանոթ չէր վարչապետի այս հայտարարությանը։

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները