Հետևեք մեզ։

Անժխտելի է նրա պատմական դերը․ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լևոն Տեր-Պետրոսյանին

14:03, 09 հունվար 2025
Անժխտելի է նրա պատմական դերը․ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Լևոն Տեր-Պետրոսյանին

Այսօր Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան 80-ամյակն է: Այդ առիթով առաջին նախագահին շնորհավորել է ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը․


«Շնորհավորում եմ Հանրապետության առաջին նախագահին, մաղթում քաջառողջություն և ամենայն բարիք:
Լևոն Տեր-Պետրոսյանը պետական-քաղաքական գործչի, գիտնականի հարուստ ճանապարհ է անցել: Անժխտելի է նրա պատմական դերը Հայաստանի անկախության և պետականության կայացման գործում»,-գրել է Սարգսյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները