Հետևեք մեզ։

Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ

17:36, 09 հունվար 2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ

Կալիֆոռնիայում hունվարի 7-ից բռնկված հրդեհների հետևանքով զոհվածների թվում, այս պահին ունեցած տեղեկություններով, ՀՀ քաղաքացիներ չկան: Այդ մասին «Լուրերին»տեղեկացրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

 

«Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն աշխատում է բնականոն ռեժիմով, իրականացվում է հյուպատոսական ընդունելություն: 

 

Հունվարի 8-ին ստացվել է մոտ երեք տասնյակ հեռախոսազանգ՝ հյուպատոսական հարցումներով։ 

 

Գլխավոր հյուպատոսությունը մշտական կապի մեջ է տեղական իշխանությունների, մասնավորապես՝ Լոս Անջելեսի և Գլենդելի քաղաքապետարանների, ինչպես նաև համայնքային կառույցների հետ»,- նշել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:

 

Լոս Անջելեսում մոլեգնող անտառային հրդեհների ֆոնին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կալիֆոռնիայում աղետի ռեժիմ է հայտարարել և չեղարկել Իտալիա այցը: Նախագահը մեկնել է Կալիֆոռնիա, նաև կարգադրել գումար հատկացնել՝ աջակցելու տեղական իշխանությանը:

 

Հրդեհի հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվել են, հայտնի է առնվազն 5 զոհի մասին, կան տուժածներ:

 

Հազարավոր տներ և ձեռնարկություններ են այրվել: Հայաշատ քաղաքները նույնպես կրակի գոտում են:

Վերլուծական

Ամենաընթերցվածները