Հետևեք մեզ։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարություն է տարածել Բաքվում պատանդառված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերյալ

19:14, 09 հունվար 2025
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարություն է տարածել  Բաքվում պատանդառված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերյալ

«Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.


«ԶՈՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՉ / ՀՐԱՎԵՐ

Բաքվում ընթանում են մեր գերեվարված հայրենակիցների «դատավարությունները», առաջիկայում մեկնարկելու են Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության և մեր մյուս գերեվարված հայրենակիցների «դատավարությունները»:

 

Այսու մեր զորակցությունն ենք հայտնում Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս գերեվարված մեր հայրենակիցներին այս վճռական ժամին՝ հասկանալով հանդերձ, որ Բաքվում բռնությամբ կորզված որևէ այսպես կոչված «ցուցմունք» չի կարող հիմք հանդիսանալ մեր կարծիքի փոփոխության և մեր գործողությունների վերանայման համար: Մենք շատ լավ պատկերացնում ենք, թե ինչպիսի՛ պայմաններում են կորզվել բոլոր հնարավոր «ցուցմունքները» և թե ինչ ճնշման տակ են գտնվել ու շարունակում մնալ մեր բոլոր պատանդները:

 

Մենք միասնական ենք Բաքվի պատանդառած մեր հայրենակիցներին աջակցության հարցում՝ վստահեցնելով, որ մենք նրանց կողքին ենք, և որ Բաքվի որևէ ճնշում չի կարող սասանել ո՛չ մեր աջակցությունը, և ո՛չ էլ Հայաստանի ու հայ ժողովրդի կամքը՝ սեփական պետությանը և սեփական քաղաքացիներին տեր կանգնելու և վերջիններիս Հայրենիք վերադարձնելու համար:

 

Կոչ եմ անում Հայաստանյան և սփյուռքյան լայն հանրությանը, տարբեր հանրային-քաղաքական կառույցներին և ակտիվ անհատներին, ձեր անվերապահ աջակցությունը հայտնել մեր պատանդառված հայրենակիցներին, ինչպես նաև ի մի բերելու իրենց տեղեկատվական և կազմակերպչական բոլոր միջոցները՝ այս հարցում միասնություն և արդյունավետ ընթացք ապահովելու համար։

 

Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…

Բագրատ արքեպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆ
09 հունվարի, 2025թ.

Ամբողջականը՝ https://www.facebook.com/share/v/1Fx3jTdzHW/

#Ձեզ_հետ_ենք_տղերք #Բանտակից_զգալով»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները