Հետևեք մեզ։

Թալանել են տունս, գողացել ոսկեղեն, թանկարժեք իրեր. «Հրապարակի» լրագրող Լիա Սարգսյան

00:32, 10 հունվար 2025
Թալանել են տունս, գողացել ոսկեղեն, թանկարժեք իրեր. «Հրապարակի» լրագրող Լիա Սարգսյան

Թալանել են տունս, գողացել ոսկեղեն, թանկարժեք իրեր. այս մասին հայտնում է «Հրապարակի» լրագրող Լիա Սարգսյանը:

«Այսօր քույրս բացել է մեր տան դուռն ու տեսել, որ տունը տակնուվրա է արված: Գողը կամ գողերը թալանել են տունս, նախնական տվյալներով գողացել ոսկեղենը, գումար, թանկարժեք ժամացույցներ, թանկարժեք խմիչքներ և այլն: Ես այս պահին գտնվում եմ Լոնդոնում, տանը փաստացի արդեն 2 շաբաթ է մարդ չի ապրում: Դիմել եմ իրավապահ մարմիններին: Ոստիկանները հիմա մեր տանն են: 

Հայաստանում ապրելն արդեն վտանգավոր է բոլոր իմաստներով: Չեմ ուզում պատկերացնել, թե ինչ վիճակում կլիներ, կամ ինչ կանեին տարեց մորս, եթե նա տանը լիներ»:

Վերլուծական