ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է ութի, հայտնում է CNN-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Ավելի վաղ հաղորդվել էր վեց մարդու մահվան մասին:
Հրդեհը ոչնչացրել կամ վնասել է ավելի քան 10,000 շինություն, հաղորդում է Associated Press-ը: Գործակալության տվյալներով՝ ավերվել են հինգ եկեղեցի, յոթ դպրոց, երկու գրադարան, բուտիկներ, բարեր, ռեստորաններ, բանկեր և մթերային խանութներ: