Հետևեք մեզ։

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

11:01, 10 հունվար 2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ 

Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր օգտահաշվում։

«Շնորհավորում եմ Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ 

Հավատում եմ, որ նախագահ Աունի պաշտոնավարումը եղբայրական Լիբանանի համար կայունության և բարգավաճման նոր դարաշրջան կբերի»,-նշել է նա: