Հետևեք մեզ։

Պատրաստ եմ ամեն ինչով աջակցել, որպեսզի Դուք ծրագրերը կյանքի կոչեք. Գագիկ Ծառուկյանը հյուրընկալել է Իրանի «Արարատ» մարզամշակութային կազմակերպության վարչության նախագահին (տեսանյութ)

11:28, 10 հունվար 2025
Պատրաստ եմ ամեն ինչով աջակցել, որպեսզի Դուք ծրագրերը կյանքի կոչեք. Գագիկ Ծառուկյանը հյուրընկալել է Իրանի «Արարատ» մարզամշակութային կազմակերպության վարչության նախագահին (տեսանյութ)

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հյուրընկալել է Իրանի «Արարատ» մարզամշակութային կազմակերպության վարչության նախագահ Սոֆի Ջաղարբէգեանիին։

 

Զրույցի ընթացքում Ծառուկյանը նշել է՝ Սփյուռքի մեր հայրենակիցների հետ կապերի ամրապնդումը ազգային միասնության կարևոր նախադրյալ է․

 

«Միշտ հիացած եմ, որ հայ համայնքը կարողանում է կազմակերպել այդ մրցույթները, երեխաներին հավաքել։ Դուք օրինակ եք ծառայում, եկել, տեսել եմ և հիացած եմ։ Պատրաստ եմ ամեն ինչով աջակցել, օգնել, որպեսզի դուք այդ ծրագրերը կյանքի կոչեք»։