Հետևեք մեզ։

Ռուս տիեզերագնացը լուսանկարել է Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհները Միջազգային տիեզերակայանից

13:06, 10 հունվար 2025
Ռուս տիեզերագնացը լուսանկարել է Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհները Միջազգային տիեզերակայանից

Ռուս տիեզերագնաց Ալեքսանդր Գորբունովը լուսանկարել է Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհները Միջազգային տիեզերակայանից, լուսանկարները տրամադրվել են Ռոսկոսմոսի մամուլի ծառայության կողմից։
Կադրերում երևում է քաղաքի համայնապատկերը, այրված թաղամասերը և ակտիվ հրդեհի փայլը:
Լոս Անջելեսի շրջանում տասնյակ հազարավոր բնակիչների համար պարտադիր տարհանման հրաման է տվել։    Հրդեհներն արդեն անվանվել են Լոս Անջելեսի շրջանի պատմության ամենաավերիչներից մեկը, զոհվել է ութ մարդ։