Դատավոր Արգիշտի Ղազարյանի լիազորությունները՝ որպես Վարչական դատարանի նախագահ, դադարել են։ Այս մասին տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհուրդը։ Ըստ տեղեկության՝ դատավորն է հրաժարականի դիմում ներկայացրել, իսկ թե որն է պատճառը, այս պահին հայտնի չէ։
Նշենք, որ Ղազարյանը կշարունակի պաշտոնավարել որպես վարչական դատարանի դատավոր, իսկ դատարանի նախագահի պաշտոնը համարվում է թափուր։
Արգիշտի Ղազարյանը Վարչական դատարանի նախագահ էր նշանակվել 2023 թվականին ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանի պաշտոնավարման շրջանում։